211652_close_icon
views-count16709 դիտում article-date 22:20 01-11-2018

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/01/azerbaijan/2833876]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել: «Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Երևանի արձագանքը դեռ չկա», ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում տվյալ սկզբունքը կիրառել նաև ապագայում: Ներկայում Ադրբեջանում են գտնվում Հայաստանի երեք քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը: Պաշտոնական Բաքուն նրանց որպես դիվերսանտ է ներկայացնում: Նրանց ձերբակալել են 2014, 2018 և 2017 թվականներին՝ համապատասխանաբար: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/01/azerbaijan/2833876]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր