Նախագահի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 9-ին
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 9-ին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- ասված է նախագահի հրամանագրում: