5120 դիտում
13:44 01-11-2018
Վարչապետի աշխատակազմին ամրակցված 2 ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
Որոշմամբ՝ կառավարությունը հանձնարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:
Նմանատիպ նյութեր
48058 դիտում
10:00 19-04-2020
Հանրայինը առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել. վարչապետի խոսնակ
2002 դիտում
15:56 09-05-2015
Իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից մահացած զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
10405 դիտում
15:11 01-12-2015
Որտեղի՞ց էր իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացած զինծառայողը
Այս բաժնից
1906 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան