48040 դիտում
10:00 19-04-2020
Հանրայինը առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել. վարչապետի խոսնակ
Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։
Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։
Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։
Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։
Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։
Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»,– գրել է նա:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/19/1152775/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, կառավարությունը «Հանրային հեռուստաընկերության» հետ փորձում էր պարզել, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17–ի հեռուստաուղերձի ուղիղ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ որևէ բան հայտնի չէ, հարցը քննվում է՝ հասկանալու համար, ինչպես է հնարավոր եղել, որ այդ կադրերը համացանցում հայտնվեն։ Նկարահանումն իրականացրել է Հանրային հեռուստատեսությունը։ Այստեղ տեխնիկական նրբություններ կան, այն, ինչ որ ուղիղ եթերով տրվում է, նաև մենք ձայնագրում ենք մեզ համար, բայց այդ կադրերի մասին մենք տեղյակ չենք»,- ասել էր նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
08:42 13-01-2024
Գործարկվել է ռազմավարական նշանակության կապուղի. վթարների դեպքում Հայաստանն առանց ինտերնետ չի մնա. «Փաստ»
Այս բաժնից
1096 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ