211652_close_icon
views-count2056 դիտում article-date 20:48 31-10-2018

Դավիթ Տոնոյանը Կոսովոյի ուժերի հրամանատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ խաղաղապահների առաքելությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Ինչպես ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՊՆ-ի պաշտոնակատարին ուղեկցում են ՆԱՏՕ-յում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը և այլ պաշտոնյաներ։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույն օրը Պրիշտինայում հանդիպում է ունեցել Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար՝ գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Գեներալ Գուոչին Դավիթ Տոնոյանին նախ և առաջ երախտիքի խոսքեր է հայտնել հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցությունը շատ կարևոր է։ Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական քննարկումների մթնոլորտում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր