211652_close_icon
views-count9698 դիտում article-date 20:35 31-10-2018

«Չբացահյատված Լոռի» նախագիծը տուրիզմի նոր հեռանկարներ է ստեղծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տրոյա կրեդո» կազմակերպությունը օրերս նախաձեռնել էր «Չբացահայտված Լոռի» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որին մասնակցում էին լոռեցի տասը լուսանկարիչ: Գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի կերպարվեստի թանգարանում, որին ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պաշտանատար այլ անձինք, մտավորականներ մարզի տարբեր համայնքներից: Ցուցահանդեսին ներկայացված էին լուսանկարիչների 37 աշխատանք, որոնցից լավագույնը ժուրին որոշեց փակ քվեարկությամբ: Ժուրի կազմում էին, Տեր Վահան քահանա Ազարյանը, Ֆորտունա հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Կերպարվեստի թանգարանի տնօրեն, նկարիչ Փափագ Ալոյանը, Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Ստեփանավանի մշակույթի պալատի տնօրեն, նկարչուհի Անուշ Ղարաքեշիշյանը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասանուհի Սոֆիա Սողոմոնյանը, վաստակավոր լուսանկարիչ Երվան Ֆալջյանը: Լուսանկարներ էին ներկայացրել ՝ Լիլիթ Յոլչյանը, Արեն Ավագյանը, Վահե Աղամյանը, Վահան Աբրահամյանը, Կարեն Ֆալջյանը, Հակոբ Քալաշյանը, Տիգրան Բարսեղյանը, Միասին ճանաչենք Վանաձորը ՖԲ էջի ներկայացուցչությունը, Լևոն Մանուկյանը և Տիգրան Հակոբյանը: Ժուրիի առաջին որոշմամբ հաղթող էր ճանաչվել երեք լուսանկար, երկրորդ քվեարկության արդյունքում վերջնական հաղթող ճանաչվեց Արեն Ավագյանը, ով լուսնկարել էր Շնող համայնքում գտնվող «Ձորի գեղի կամուրջ» անվանումով վայրը, որը կառուցվել է 17-րդ դարում և կարող է զբոսաշրջիկներին հետաքրքրող վայր դառնալ: Մրցույթի հաղթողին նվեր էր հատկացրել «Զեթ միքս» խանութ սրահը, սակայն հաղթողը հրաժարվեց իր մրցանակ՝ հեռուստացույցից հայտարարելով, որ այն նվիրում է Վանաձորի մանկատան սաներին: Մրցույթի հաջորդ օրը հաղթողն ու «Տրոյա Կրեդո» կազմակերպության հիմնադիր տնօրեն Դիանա Մարտիրոսյանը այցելեցին և նվերը հանձնեցին մանկատան սաներին, որոշվեց որ այն կտեղադրվի փոքրիկ աղջիկների սենկայում, որտեղ մինչ այս հեռուստացույց չկար: Նույն օրը Դիանա Մարտիրոսյանի որոշմամբ բանակցություններ տարվեցին մանկատան տնօրենի հետ, որից հետո մանկատան բոլոր սաները «Տրոյա Կրեդո» ի , Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի, նորաբաց «Մարսել» հանդիսությունների սրահի, «Պրոմեթեյ» կահույքի սրահի տնօրեն Արմեն Սարոյանի, և «ՀայԿոլա»-ի Լոռու մարզի ֆիրմային խանութի աջակցությամբ այցելեցին «Չբացահայտված Լոռի» մրցույթին ներկայացված լուսանկարների հետքերով: Մանկատան երեխաների զբոսանքը ուղեկցվում էր ուրախ տրամադրությամբ, օրվա ավարտին նրանց սպասում էր խորավածի համտեսում բնության գրկում: Նախաձեռնող կազմակերպությունը մտադիր է առաջիկայում էքսկուրսիաներ կազմակերպել, կամ աջակցել մի շարք նախաձեռնությունների արդեն ուսանողների հետ, իսկ ֆոտոմրցույթի հիմնական նպատակներից մեկը՝ բացահայտել Լոռու մարզի տեսարժան, սակայն անտեսված վայրերը և դրանք ներկայացնել հանրությանը, նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը: Այժմ բարերաների հետ բանակցություններ են տարվում, որոնց արդյունքում «Չբացահայտված Լոռի» միջոցառումից հայտնի դարձած որոշ վայրեր կարող են վերանորոգվել, որը կլինի նախագծի հերթական հաջողություններից մեկը: Հեռուստանախագիծը հեռարձակվել է անդավաճան գործընկեր Ֆորտունա Հեռուստաընկերության եթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր