ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում քննարկվել է համաներման մասին նախագիծը. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/10/30/Parliament/2831938]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման նախագիծն ԱԺ կայքում տեղադրելը խախտում է. հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց.
«Չեմ կարող պատասխանել, թե ինչու է տեղադրված ԱԺ կայքում, համենայն դեպս դա անթույլատրելի է համակարգային տեսանկյունից, հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»,- շեշտեց նա..
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է համաներման նախագիծը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/30/Parliament/2831938]այստեղ [/url]