Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
ԱՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ պահանջվածությունը Արցախի համար:
Արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: