211652_close_icon

«Տիգրան Ավինյանը պիտի ասի՝ ես մաքուր եմ, դրա համար գնում եմ». Հակոբ Բադալյան

views-count3988 դիտում article-date 17:03 30-10-2018
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, Տիգրան Ավինյանի հետ կապված պատմության մասով մի գրառում էլ անեմ. ասում են կոռուպցիա չկա և հետևաբար չկա հրաժարականի հիմք: Հարգելիներ, կոռուպցիան դա քրեական հանցագործություն ա և կոռուպցիայի համար հրաժարական չեն տալիս, կոռուպցիայի համար ազատազրկվում են: Հրաժարական տալիս են, երբ տվել են քաղաքական աղմուկի առիթ: Իսկ առիթ Տիգրան Ավինյանը տվել ա ակնհայտորեն: Ու հաշվի առնելով հայաստանյան իրավիճակի բոլորին պարզ առանձնահատկությունը, այլևս կապ չունի՝ կասկածները կամ ռիսկերը կհաստատվե՞ն, թե՞ կփարատվեն: Կա դրանց առաջացման հիմնավոր պատճառ: Նա փաստացի բավարար լրջությամբ չի մոտեցել հենց էն հեղափոխությանն ու դրա ընդգրկուն, խորքային բնույթին ու բովանդակությանը, որի մաս և մասնակից ա եղել ինքն ու եղել ա քաղաքական առաջնորդող թիմի անդամ: Երբ գործ ունես մի հասարակության հետ, որի հոգեբանական, նյարդային համակարգը երկու տասնամյակից ավելի քայքայել ա կոռուպցիայով շաղախված սուտն ու երեսպաշտությունը, էդ հանրության մեջ խորքային փոփոխության համար պահանջվում ա ոչ միայն պարզ օրինականություն, այլ բարոյա-քաղաքական բարձր ստանդարտներ: Պետությունները, ազգերը, հասարակությունները միայն զուտ օրինականության վրա չեն կարա կառուցեն իրանց հաջողությունն ու առաջընթացը, դրա համար պետք են նաև համակեցության էդ բարձր ստանդատները, հատկապես երբ խոսքը հեղափոխական փոփոխության միջավայրի մասին ա: հենց էդ առումով, Տիգրան Ավինյանը չպետք ա ասի ես մաքուր եմ՝ ինձ հանիրավի մեղադրում են ինչ որ պատվերով: Նա պիտի ասի՝ ես մաքուր եմ, դրա համար գնում եմ: Դրանով նա հերթական մեծ ծառայությունը մատուցած կլինի թե հեղափոխության գործին, թե նաև իր քաղաքական կարիերային, պահպանելով դրա որևէ շարունակության լավ հնարավորություն: Եթե իհարկե քաղաքականությունը նրան հետաքրքրում ա ըստ էության, ոչ թե ըստ իրավիճակի»:

Նմանատիպ նյութեր