211652_close_icon
views-count1458 դիտում article-date 18:38 29-10-2018

ԵՊՀ-ում բացվում է արաբական մշակույթի կենտրոն

Հոկտեմբերի 30-ին` ժամը 11։30, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Արաբական մշակույթի կենտրոնը հովանավորվում է «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամի կողմից, որը հիմնադրել է քուվեյթցի բանաստեղծ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը 1989 թվականին Եգիպտոսում: Հիմնադրամի ջանքերով աշխարհի տարբեր համալսարաններում ստեղծվում են արաբական մշակույթի կենտրոններ, որոնց նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել և ճանաչելի դարձնել արաբական մշակույթը: ԵՊՀ-ն և «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամը նախորդ տարի հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ իրականացվելու են արաբական մշակույթին վերաբերող գիտահետազոտական տարաբնույթ ծրագրեր։ Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ղեկավարությունը և ՀՀ-ում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները, ինչպես նաև արաբական երկրներում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանները։

Նմանատիպ նյութեր