5117 դիտում
14:19 29-10-2018
ՀՅԴ խմբակցության 2 պատգամավոր չի մասնակցել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը նիստից բացակայել են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/952590.html]Արմենպրես[/url]»-ը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթը խորհրդարանում կրկին չստացավ բավարար թվով ձայներ և չընդունվեց: Այս անգամ պակասում էր ընդամենը մեկ ձայն: Բարեփոխումների փաթեթին 105 պատգամավորներից կողմ քվեարկեց 62, դեմ՝ 2 պատգամավոր: Փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 ձայն:
Ազգային ժողովի նիստերի արձանագրություններում տեղադրված անհատական քվեարկություններից պարզ է դառնում, որ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը բացակայել են: ՀՅԴ խմբակցության մյուս պատգամավորները կողմ են քվեարկել:
ԸՕ-ում բարեփոխումների փաթեթին միաձայն կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության բոլոր 31 պատգամավորները, «Ելք» խմբակցության 9 պատգամավորները, կողմ են քվեարկել նաև այն պատգամավորները, ովքեր լքել են ՀՀԿ խմբակցությունը և ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր միացել էին արտահերթ ընտրություները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին:
Փաթեթին դեմ են քվեարկել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
13:05 26-03-2023
Ժամը 11։00-ին դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10․78%-ը
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին