211652_close_icon
views-count1588 դիտում article-date 13:53 29-10-2018

Առողջապահության նախարարությունը ներկայացուցիչներ կունենա ԵՊԲՀ խորհրդի կազմում

Առողջապահության նախարարությունը վերահսկողություն կսահմանի Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում ներկայացուցիչներ ունենալու ձևով: «[url=https://armenpress.am/arm/news/952588.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ հսկողություն կսահմանվի համալսարանի տված կադրերի մասնագիտական ունակությունների հետ կապված: «Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որ ավարտական քննություններից սկսած մինչև օրդինատուրա լինի առողջապահության նախարարության հսկողության ներքո»,-նշեց Թորոսյանը: Անդրադառնալով Երևանի պետական բժշկական համալսարանում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ կապված միջադեպին, նա նշեց, որ տվյալ միջադեպն այն միջադեպը չէր, որ երկրի վարչապետին նամակ գրվեր: «Ստորագրահավաքը կազմակերպված է եղել իմ դեմ»,-հավելեց նախարարի պաշտոնակատարը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին: Նշվում էր, որ Վանեսյանը համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ նամակով դիմել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության, և առողջապահության նախարարների պաշտոնակատարներին՝ հորդորելով ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով:

Նմանատիպ նյութեր