211652_close_icon
views-count947 դիտում article-date 15:26 26-02-2015

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով հայտերն ընդունելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 13-ը

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել է մինչև 2015 թ. մարտի 13-ը: Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն: Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար: Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը: Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը` 1) հասարակական միավորման անվանումը. 2) հասարակական միավորման գտնվելու վայրը. 3) հասարակական միավորման գործունեության բնույթը. 4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/. 5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն: Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 010-52-93-38, էլ. փոստ. [email protected], [email protected], մինչև 2015 թ. մարտի 13-ը` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 12:00-ն: Հայտի օրինակելի ձևը կարող եք ներբեռնել ՀՀ ոստիկանության [url=http://www.police.am/news/view/hayt12215.html]կայքից[/url]՝

Նմանատիպ նյութեր