Ուրիշի սարքածը մեր վրա չի ազդում. Ծառուկյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու նպատակով ԱԺ գնացած «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իրենցից կախված ամեն ինչ անելու են, որ ԸՕ փոփություններն ընդունվեն, հայտնում է [url=https://news.am/arm/news/478260.html?fbclid=IwAR0pvm4g43Wg3mEtjnYQ69Zlr-JdVrdoY7g8K0kdUgM-QCqx6ujNXKQ6YQw]News.am[/url]-ը։
Այսօր հոկտեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մեզանից ինչ կախված է, մենք պատրաստ ենք անել։
Մեր ամբողջ թիմը այստեղ է։ Դրսից էլ ա մարդ եկել, որ կնոջը թողել ա դրսում, որ բոլորը տեսնեն, հանրությունն էլ, ժողովուրդն էլ տեսնի, որ ուրիշի սարքածը մեր վրա չի ազդում։ Մեզանից ինչ կախված է, մենք պատրաստ ենք, մեր 31 պատգամավորներով այստեղ ենք, կատարելու ենք մեր պարտքը, մեր խոստումը, իսկ մնացածը ինչ կմտածի, գնացեք իրենց հարցեք»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/478260.html?fbclid=IwAR0pvm4g43Wg3mEtjnYQ69Zlr-JdVrdoY7g8K0kdUgM-QCqx6ujNXKQ6YQw]կայքում[/url]։