7028 դիտում
11:58 29-10-2018
Նարեկ Վանեսյանը հրաժարական է ներկայացնելու
ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը հայտնում է, որ հանդիպել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ:
Նա մասնավորապես, գրել է.
Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ, խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին:
Նմանատիպ նյութեր
7803 դիտում
09:01 26-10-2018
Լկտի պահվածք ցուցաբերած Նարեկ Վանեսյանը վայելում է նախարար Արսեն Թորոսյանի հովանավորությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում