Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 1982 թ.) և Ս. Ա.-ին (ծնված 1990 թ.) դուրս են բերել վերելակից: