Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտություն կրեց Նորայր Հախոյանը:
82 կգ քաշային կարգում, սակայն, բրոնզե մեդալ կարողացավ նվաճել Մաքսիմ Մանուկյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում հաղթանակ տոնեց իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիի նկատմամբ՝ հաղթելով 4:1 հաշվով:
Մանուկյանը առաջին մեդալն է բերում Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/10/26/manukyan/924218]Armsport.am-[/url]ը: