3655 դիտում
21:15 26-10-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է չինացի ներդրողների հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի Ծիանգսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորած գործարարների պատվիրակությանը։
Չինացի գործարարները հայտնել են, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և մասնավորապես հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներով։
Հանդիպման ընթացքում ներդրողների հետ քննարկվել են նաև դեպի Չինաստան հայկական ոգելից և հանքային խմիչքների արտահանման հնարավորությունները։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներին և քննարկումներին կհետևեն շոշափելի արդյունքներ:
Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային նախաձեռնություններին անհրաժեշտ բոլոր փուլերում։ Չինացի գործարարների առաջարկով Տիգրան Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ներուժը և հնարավորությունները։
Նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով գործարարներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
19:56 05-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ
Այս բաժնից
487 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է