Ժոզե Մոուրինյո. Վստահ չեմ, որ Դե Խեան պայմանագիրը կերկարաձգի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է դարպասապահ Դավիդ դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակը: Իսպանացու պայմանագիրն ավարտվում է 2019թ. ամռանը:
«Վստահ չեմ, որ նա կերկարաձգի: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Միայն ակումբը, Դավիդն ու նրա ներկայացուցիչը գիտեն պատասխանը: Ես միայն կարող եմ ասել այն, ինչ բոլորն էլ գիտեն, թե որքան լավն է նա և կարևոր «Մանչեսթեր Յունայթեդի համար:
Եվ եթե ակումբը ցանկանում է ավելի ուժեղ լինել, այլ ոչ թե՝ թույլ, բնականաբար, շատ կարևոր է Դավիդին պահել», ասել է Մոուրինյոն:
Ավելի վաղ նշվել է, որ Դե Խեայով շահագրգռված է «Յուվենտուսը», որը մտադիր է նրան ամռանը ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:


