Ժոզե Մոուրինյո. Դե Խեան քնած էր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/01/1063254/]խաղը[/url] (0:0):
«Չի կարելի ասել, որ հավասար խաղ էր: Դե Խեան ամբողջ խաղը քնած էր, ի՞նչ հավասարության մասին է խոսքը: Մենք առավելություն ունեինք եւ պետք է հաղթեինք:
Ամբողջ խաղը գնդակը նմի թիմի մոտ էր: Մեկը ցանկանում էր հաղթել, իսկ մյուս թիմը՝ ոչ-ոքի խաղալ: Մի թիմի դարպասապահը ամբողջ խաղը ձանձրանում էր, իսկ երկրորդը՝ երեք փայլուն սեյվ կատարում:
Այս մրցաշրջանում մենք շատ հաճախ ենք ոչ-ոքի խաղում: Դա լավ չէ», ասել է Մոուրինյոն:


