Բեյրութում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել, գրում է Լիբանանի հայկական պարբերականներից [url=http://www.aztagdaily.com/archives/413890?fbclid=IwAR1K6cRttzd36GGNCo7zOsxfPahi-TTsKa-PETc9sty2R8BEJptRjn3Bxmo#more]«Ազդակ»[/url]-ը:
Մահացածը Հարութ Հուսիկյանն է, որը Բեյրութին պատուհասած փոթորկի ժամանակ ցած է ընկել բնակելի շենքի 9-րդ հարկից՝ վարագույրն ուղղելու ժամանակ: Երիտասարդը մահացել է տեղում:
Նշվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել Բեյրութից ոչ հեռու գտնվող հայաշատ Այնճար քաղաքի հայաբնակ թաղամասերում, ջրով է լցվել հայկական եկեղեցու տարածքը:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: