Ռուս ձիարշավորդը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է մրցույթի ժամանակ՝ մոր աչքերի առաջ
Բելառուսում՝ Մինսկից 16 կմ հեռավորության վրա՝ Ռատոմկայում ընթացող ձիարշավորդների միջազգային մրցույթի ժամանակ դժբախտ պատահար է գրանցվել:
Մարցույթի ժամանակ ձիարշավորդ Նիկիտա Սոտսկովի ձին վայր է ընկել և ճզմել իր տակ մարզիկին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Այդ ամենը տեղի է ունեցել Նիկիտայի մոր աչքերի առաջ, ով նաև նրա մարզիչն է և Բելառուս էր ժամանել որդու հետ միասին: