4728 դիտում
16:56 26-10-2018
Բուրջ Համուդում դժբախտ պատահարի հետեւանքով 27–ամյա հայ է զոհվել
Լիբանանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է լիբանանահայ 27–ամյա Հարութ Հուսիկյանը։ «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 25–ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում։
Մոլեգնած փոթորկի հետեւանքով՝ լիբանանահայ երիտասարդը վայր է ընկել շենքի 9–րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել։
Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
12:30 12-09-2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը
15241 դիտում
19:18 14-05-2019
Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել
5629 դիտում
17:52 26-10-2018
Բեյրութում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել
Այս բաժնից
1090 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
643 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը