211652_close_icon
views-count1821 դիտում article-date 20:35 26-10-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման 8-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր