211652_close_icon
views-count3087 դիտում article-date 12:44 26-10-2018

Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Սիլվի Բոսութղոյին և ընդգծել, որ մշտապես մեծ սիրով է համագործակցել Համաշխարհային բանկի հետ: Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են մեր երկրի հետ համագործակցության նոր շրջանակին առնչվող զարգացումները: Կողմերն անդրադարձել են նաև «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին: Տիգրան Խաչատրյանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը միտված աշխատանքները, զեկույցից սպասվող ակնկալիքները:

Նմանատիպ նյութեր