Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցների փոփոխություն կլինի
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
[b]ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]