211652_close_icon
views-count2316 դիտում article-date 14:53 25-10-2018

Կառավարությունը լուծարում է «Թվային Հայաստան» հիմնադրամը

Հայաստանի կառավարության որոշմամբ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 47,28 մլն դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 47,280,870 դրամ: Նշված գումարը ներառում է՝ հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը՝ 6,123,600 դրամ, գրասենյակային և այլ ծախսեր՝ 175,000 դրամ, աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45,105,635 դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 (երկու) ամսվա համար):

Նմանատիպ նյութեր