Կառավարության հերթական նիստն այսօր՝ հոկտեմբերի 25-ին կսկսվի ժամը 12-ին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի հերթական նիստը ժամը 11.00-ի փոխարեն կկայանա 12.00-ին:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օրակարգում ընդգրկված է 34 հարց, այդ թվում՝ համաներում հայտարարելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը։