3305 դիտում
16:05 12-10-2016
Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կսկսվի աշնանային արձակուրդը
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։
Համաձայն "Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների"` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ:
Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ:
Նմանատիպ նյութեր
31507 դիտում
10:51 03-11-2016
Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելո՞ւ են. «Հայկական ժամանակ»
12125 դիտում
12:34 13-03-2017
Գարնանային արձակուրդը հանրակրթական դպրոցներում կմեկնարկի մարտի 20-ից
3008 դիտում
11:33 18-12-2018
Հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից
Այս բաժնից
844 դիտում
17:23 08-11-2024
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը