107939 դիտում
09:26 25-10-2018
Խոշոր ավտովթար Երևանում. КамАЗ-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. ժամանել է ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Միքայել Աթայանը իր վարած КамАЗ մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել նրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, ով գտնվում էր շոկային վիճակում, այնուհետև նա հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Դավիթ Ավագյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարրության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ փրկարար ծառայության կապիտան Ավետիսյանի գլխավորությամբ։
Խոշոր վթարի հետևանքով նշված հատվածում խցանում է տեղի ունեցել և այն հասնում է մինչև Ավան, Աճառյան փողոց, սակայն Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գոմարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ երթևեկությունը կարգավորվում է, և ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր վարորդներին հեռացնում դեպքի վայրից, քանի որ շատ վարորդներն էլ, ղեկը թողած, հեռախոսներով նկարում են կողաշրջված КамАЗ-ը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է «Սանիթեք» ընկերություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն «Սանիթեք»-ի աշխատակիցներն ու հատուկ լուծույթով ու ջրով կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8797 դիտում
19:58 04-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (06.10.2024 թ․)