Ժորժ Եղիկյանը եզրափակեց լավագույն քառյակը
Լեհաստանի Զամոսկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունում մեր երկրից առաջինը ասպարեզ ելավ գյումրեցի Ժորժ Եղիկյանը:
Նա պոկեց 146 կգ, հրեց 176 կգ և երկամարտի 322 կգ արդյունքով եզրափակեց լավագույն քառյակը:


