211652_close_icon
views-count21272 դիտում article-date 22:50 24-10-2018

Ուշադրություն. Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է 0…-2. գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում նշված մարզերում կատարել բերքահավաք

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում`[/color] Հոկտեմբերի 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ [b]Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0944110001540394440897977.jpg[/img] [color=#CC0000] Երևան քաղաքում`[/color] Հոկտեմբերի 25-ին սպասվում է անձրև, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ [img]http://st0.shamshyan.com/editor/092536800154039445070853.jpg[/img]

Նմանատիպ նյութեր