211652_close_icon
views-count13026 դիտում article-date 12:46 03-04-2018

ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի. ԱԻՆ-ը գյուղատնտեսներին հորդորում է ուշադիր լինել

Հայաստանում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2…-3 աստիճան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ելնելով սպասվող ջերմային ֆոնից՝ հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում»,-նշել է Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր