1762 դիտում
16:20 24-10-2018
Հաշվիչների խախտման դեպքում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլէներգիայի վերահաշվարկի բանաձեւը. ՀԾԿՀ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 2-ին, կազմակերպվել է համատեղ քննարկում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նիստում քննարկելով վերոնշյալ հարցը՝ հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման եւ հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունեց որոշում, որի համաձայն.
1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի չափը:
2. Առեւտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձեւը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային եւ գիշերային սակագնի.
3. Սպառողի հարմարավետության եւ սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով մատակարարը կպարտավորեցվի առեւտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Նմանատիպ նյութեր
2541 դիտում
09:50 04-05-2016
ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. «Հայկական ժամանակ»
2099 դիտում
19:43 22-03-2017
ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրական հաշվիչների տեղադրման գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
1696 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
886 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
925 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը