211652_close_icon
views-count3741 դիտում article-date 13:50 24-10-2018

Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերող Գլազևի հայտարարությանը

Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ, Նաղդալյանը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այս մասով արդեն հայտարարություն է արել է և ասել, որ նման հարց օրակարգում չկա: «ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր