slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանը չի միացել Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը, պատճառը «անդամակցության սառեցումն է»
211652_close_icon

Հայաստանը չի միացել Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը, պատճառը «անդամակցության սառեցումն է»

views-count1120 դիտում article-date 21:17 27-03-2024
Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

«ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին եղել է հայտարարությանը միանալու առաջարկ, մենք մերժել ենք, քանի որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին», - պարզաբանեց Նելլի Ղուլյանը։

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը ահաբեկչությունից հետո ցավակցական նամակներ է հղել Մոսկվա, միևնույն ժամանակ Տելեգրամում դատապարտել է վերջին տվյալներով 140 մարդու կյանք խլած հարձակումը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս անձինք կալանավորվել են, գործով կան նաև ձերբակալվածներ։

Նմանատիպ նյութեր