Չեմ ուզում վարչապետին նմանվել. Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին․ «Առավոտ».
«Առավոտ» թերթը գրում է․ ««Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման էր եկել անսովոր տեսքով՝ չսափրված:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չի սափրվում՝ թավշյա հեղափոխության թրենդներից մեկի՞ն է ուզում հետամուտ լինել և այդպես չսափրվող Նիկոլ Փաշինյանի՞ն նմանվել, Աբրահամյանը կատակեց. «Ամեն ինչ անում եմ, որ արդյունավետ աշխատեմ, այդ նպատակով մորուք եմ պահում»: Ապա նշեց իրական պատճառը՝ ասելով, որ վերջերս նավով է ճամփորդել, այդ պատճառով չի սափրվել, ինչից հետո իրեն ասել են, որ այդպես սազում է: «Չեմ ուզում վարչապետին նմանվել, ուզում եմ Արա Աբրահամյանին նմանվել»,- ակնարկեց նա:
Գործարարը նշեց, որ ՀՀ նոր և հին իշխանությունների հետ իր հարաբերությունները շատ լավ են եղել և ներկայում էլ լավ են. «Իմ գործն աշխատելն է, իսկ իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում: Միշտ եկել եմ ՀՀ և շարունակելու եմ գալ: Եթե բացակայում եմ, չի նշանակում, թե չեմ ուզում ՀՀ գալ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]