1060 դիտում
17:47 30-01-2024
Անչափահասներն ուզում են նմանվել քրեական ենթամշակույթի հերոսներին, պետք է արգելել․ Արթուր Հովհաննիսյան
ԱԺ Գիտության, Կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյան ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 9-րդ և 57-րդ հոդվածներում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» բառերով:
Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է նրան, որ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:
Որոշման հիմնավորման մեջ նաև ասվում է, որ նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստակեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:
Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքի նախագիծն, ընդգծեց, որ այսօր հեռուստառադիոեթերների ժամանակ կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմեր և սերիալներ, որոնք նաև մեծ դիտումներ են ապահովում հեռուստաընկերություններին։
«Հաճախ անչափահասներն ուզում են նմանվել քրեական ենթամշակույթի հերոսներին, որն էլ հանգեցնում է դաստիարակության վրա բացասական ազդեցության։ Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության ընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության և դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- նկատեց իշխանական պատգամավորը և հայտնեց, որ նախագծով առաջարկում են արգելել 06։00-ից մինչև 00։00-ն արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։

Նմանատիպ նյութեր
2538 դիտում
10:04 24-10-2018
Չեմ ուզում վարչապետին նմանվել. Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին․ «Առավոտ».
1438 դիտում
09:53 11-02-2023
Ո՞ւմ էր ուզում նմանվել Կոնջորյանը նախկինում և ո՞ւմ՝ հիմա․ «Փաստ»
4719 դիտում
23:40 06-08-2020
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2209 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր