4562 դիտում
20:03 23-10-2018
Լենա Նազարյանը պարզաբանել է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու պարզաբանել, թե ինչու էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և ինչու է կարևոր, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ։
Լենա Նազարյանը մասնավորապես գրել է․
«Ծրագիրը հետևյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի, և կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետևապես վաղը և դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:
Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:
Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց «քվեարկություն» բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարվի նիստ, և լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկը չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ, և քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում կառաջադրի ներկայումս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նշենք, որ վաղը ԱԺ-ի դիմաց նաև ակցիա է լինելու՝ պահանջով, որ վարչապետի թեկնածուին կողմ չքվեարկեն։
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
08:59 08-04-2023
ՄԻՊ ընտրության հետ կապված դեռ հարցեր կան. Անահիտ Մանասյանին կարող են չընտրել. «Փաստ»
10519 դիտում
15:01 12-05-2018
Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում
Այս բաժնից
1621 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1306 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1045 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան