2971 դիտում
21:25 23-10-2018
Երևանի պատմության թանգարանի սրահում մեկնարկել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով
Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում մեկնարկել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով, որը կազմակեպվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով:
Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, գիտնականներ, պատմաբաններ, հյուրեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն առանձնահատուկ կարևորել է գիտաժողովի նախաձեռնությունը, հատկապես, որ այն անցկացվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:
«Այստեղ նմանատիպ գիտաժողով կազմակերպելը հատկապես մայրաքաղաքի հոբելյանին շատ խորհրդանշական է: Ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների, ովքեր հետաքրքրված են մեր բազմադարյան մայրաքաղաքի հարուստ պատմությամբ»,- ասել է Արամ Սուքիասյանը:
Գիտաժողովի մասնակիցների համար ընթերցվել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռ. Միլդիխովի ողջույնի ուղերձը, հնչել են մի շարք զեկույցներ, ծավալվել են մասնագիտական քննարկումներ: Միջոցառումը կազմված էր երեք մասից՝ «Երևանը հին և միջին դարերում», «Երևանը նոր ժամանակներում» և «Երևանը նորագույն» ժամանակներում: Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
19:11 29-05-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ
Այս բաժնից
727 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները