211652_close_icon
views-count2427 դիտում article-date 19:11 29-05-2018

Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

«Երևան 2800» https://www.yerevan2800.am/hy/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/2018/05/29/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-2800-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B1%D6%87%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%A7%C2%A0%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC%C2%A0/84 կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ: Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ: Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ: Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Հետևեք տոնական միջոցառումներին yerevan2800.am https://www.yerevan2800.am/hy կայքով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր