211652_close_icon
views-count64157 դիտում article-date 10:12 23-10-2018

Առայժմ ցանկություն չունեմ Հայաստան վերադառնալու․ Արսեն Արշակյան. armdaily.am

Ավելի քան մեկ տարի է՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, Երեւանի ՃՈ-ի նախկին պետ Արսեն Արշակյանը ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Այս ընթացքում նա խուսափել է հարցազրույցներ տալուց, հրապարակային ելույթներից, անգամ որոշ ժամանակ ապաակտիվացրել էր անձնական հաշիվները սոցիալական ցանցերում։ Արտագաղթելու պատճառների եւ վերադարձի պայմանների շուրջ [url=https://www.armdaily.am/news/5232.html?mode=preview&fbclid=IwAR1ONpx601rI5KzyLnKIQXTlZwwoxhkgodWbgIx9XhuZjpoxOQ2dOJSP8A4]ArmDaily.am[/url]-ը զրուցել է Արսեն Արշակյանի հետ։ [b]-Ինչո՞ւ արտագաղթեցիք Հայաստանից, հիասթափվա՞ծ եք, նեղացա՞ծ եք, թե՞ պարզապես փախուստ էր։ [/b]-Առանց պատճառի հայրենիքից տեղափոխվելը անլուրջ կհնչի, բայց ես այդ տեսակը չեմ էլի, որ նեղացած գնամ։ Իհարկե, մասնավոր պատճառներ եղել են, որ ես նախընտրել եմ տեղափոխվել այստեղ։ Իսկ թե ինչու այստեղ, քանի որ ԱՄՆ-ում երկու եղբայր ունեմ 20 տարուց ավել բնակվող, կայացած են, զույգ եղբայրս բժիշկ է։ Բայց ես իմ երկրից չեմ փախել, վաղն էլ կարող եմ վերադառնալ։ [b]-Ինչո՞ւ ԱԻՆ-ից ազատվեցիք պաշտոնից։ [/b]-Արմեն Երիցյանի կորուստը ծանր կորուստ էր, ԱՄՆ-ում էի, երբ նա մահացավ, անմիջապես վերադարձա Հայաստան։ Ես գտա, որ Արմեն Երիցյանից հետո այդ նախարարությունում անելիք չունեմ, քանի որ իմ ծառայության 20 տարին էր լրացել, ի վիճակի էի անցնելու թոշակի, անկեղծ ասած՝ պարզապես չցանկացա շարունակել ծառայությունս առանց Արմեն Երիցյանի։ Պարոն Տոնոյանի հետ բացարձակ կապ չուներ իմ որոշումը, ես ունեի մի նախարար՝ Արմեն Երիցյանը, ով ստեղծել էր այդ հիմնարկը, որը ամբողջ աշխարհն էր ճանաչում, համաշխարհային պատմության մեջ մեր փրկարարների թիմը դարձավ 34-րդը, իմ համար դռները բաց էին, ես կարողանում էի որոշում կայացնել պարոն Երիցյանի օրոք, փրկարարի մասնագիտություն չունենալով՝ իմ մոտ կազմակերպչականը շատ լավ էր ստացվում։ Երիցյանից հետո ես զգացի, որ չեմ կարող անել նույն գործը, ինձ դիտում էին որպես Երիցյանի մարդ, ինչը ինձ համար խիստ անհասկանալի է, այդպես հասկացա, որ անելիք չունեմ այդտեղ։ [b]-Ինչքա՞ն ժամանակով եք գնացել ԱՄՆ եւ ինչո՞վ եք զբաղվում այդտեղ։ [/b]-Ես չեմ արտագաղթել, տեղափոխվել եմ մշտական բնակության, բիզնեսով եմ զբաղվում։ Ես երբ նոր էի եկել, հրապարակում եղավ, թե ես ԱՄՆ-ում շտապօգնության մեքենա եմ վարում, ես չեմ նեղացել գրողից, ԱՄՆ-ից մի քիչ գաղափար ունեցող մարդը կիմանա, որ երբ գալիս ես, կարողանում ես շտապօգնության մեքենա վարել, ուրեմն՝ դու քո ապրուստը ապահովել ես, բայց ցավոք, ես շտապօգնության մեքենա չվարեցի, որովհետեւ դրա կարիքը չեմ ունեցել։ Ես ղեկավարել եմ եղբորս կլինիկան, այժմ ես իմ անձնական բիզնեսը ունեմ, որը զբաղվում է պրոդյուսինգով, համերգների կազմակերպմամբ, գովազդային հոլովակների նկարահանմամբ, մշակութային գործունեությամբ` Hayevent: [b]-Ոստիկանական համակարգից՝ շոուբիզնես, շատ «հարազատ» ոլորտներ են։ [/b]-Այո, փոխկապակցված են, իմաստը նույնն է, երկու դեպքում էլ ժողովրդի հետ ես շփվում, այստեղ վարորդը, քաղաքացին է քեզ խնդրում, այստեղ՝ դու։ Գալիս են, տեսնում են ինձ, զարմանում են, ես էլ կատակում եմ՝ մանկուց երազել եմ շոուբիզնեսով զբաղվել, իսկ ոստիկանությունը իմ հոբբին էր։ Իրականում, ես երաժշտական կրթություն ունեմ, Սպենդիարյանի անվան դպրոցն եմ ավարտել, եւ դաշնամուր, եւ հարվածային գործիքներ եմ նվագում, Երեւանում էլ ոստիկանությունից գալիս էի տուն, զբաղվում էի ինձ համար։ [b]-Ե՞րբ եք մտադիր վերադառնալ։ [/b]Առայժմ չեմ մտածում դրա մասին, դեռ անելիքներ ունեմ այստեղ, բայց չեմ բացառում, որ ցանկացած պահի կարող եմ վերադառնալ, երբեք չեմ հրաժարվում իմ հայրենիքից։ Երեխաներս ուսանող են, սովորում են, կրտսերս դպրոց է հաճախում։ [b]-Հայաստանում հեղափոխությունից հետո շատերը վերադարձան, ովքեր հեռացել էին նախկինների օրոք, կոմֆորտ չունեին։ Հնարավո՞ր է նույնը ձեզ հետ պատահի, անգամ վերադառնաք պետական ծառայության։ [/b]-Նախկինները ինձ չեն ստիպել, որ ես լքեմ, որ հիմա նախկինները չկան, ես հետ վերադառնամ։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ կառավարություն է, ով է ղեկավարը, կարեւորը Հայաստանում ամեն ինչ լավ լինի, ժողովուրդը չհիասթափվի ոչնչից։ Ես ինձ այս պահին Հայաստանում չեմ տեսնում։ Բայց Երեւանը շատ եմ կարոտում, Երեւանը աշխարհի ամենալավ քաղաքն է, Երեւան շատ եմ սիրում, մտահոգվում, Ես Երեւանի հետ ջան-ով եմ խոսում, ուզում եմ, որ իմ Երեւանը լավ լինի, ինքը երեւանցի լավ տղերք է տվել, որոնք հիմա քիչ են, ինչպես Մալխասն է ասում՝ մի պադեզդ երեւանցի է մնացել, որոնց հետ կապի մեջ եմ։ [b]-Ի՞նչ պետք է լինի, որ Ձեզ տեսնեք Հայաստանում։ [/b] -Անկեղծ ասած՝ չգիտեմ։ [b]-Որ առաջարկեն գաք ՃՈ-ի պետ, կգա՞ք։ [/b]-Այնպես չէ, որ չեն առաջարկել։ Բայց ես չեմ գայթակղվել պաշտոնից, դիրքից, միշտ փորձել եմ հաշվետու լինել իմ ժողովրդին։ [b]-Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմի՞ց է առաջարկ եղել։ [/b]-Ոչ, չեմ ուզում մասնավորեցնեմ, բայց ցանկություն է եղել, որ գիտեք, մենք ցանկանում ենք, որ դու վերադառնաս, իսկ ես ասել եմ՝ շնորհակալ եմ գնահատանքի համար, բայց ես դեռ անելիք ունեմ այստեղ։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.armdaily.am/news/5232.html?mode=preview&fbclid=IwAR1ONpx601rI5KzyLnKIQXTlZwwoxhkgodWbgIx9XhuZjpoxOQ2dOJSP8A4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր