211652_close_icon

Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին․ «Իրավունք»

views-count3005 դիտում article-date 09:28 23-10-2018
«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը: «Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին և վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին և բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի: Ըստ երևույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինչպես կապանցիներն են ասում. «Մեջքի չեկան ու տեսան իսկական ժողովրդի ձայնը որն է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր