211652_close_icon
views-count31677 դիտում article-date 23:11 22-10-2018

Ինձ «հին ռեժիմին ծառայած» որակողները ստրկամիտ մարդիկ են, ես ժողովրդին եմ ծառայում. Հունան Պողոսյան. Newspress.am

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր կնշանակվի Սյունիքի մարզպետ, իր նշանակման հետ կապված քննադատություններին նորմալ է վերաբերվում: Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Պողոսյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Պողոսյանին որակում են իբրև «հին ռեժիմին ծառայած» մարդ, գեներալ-լեյտենանտը պատասխանեց, որ դրանք ստրկամիտ մարդիկ են, և իրենք կարող են այդպես մտածել. «Ես ծառայում եմ օրենքին, ժողովրդին եմ ծառայում»: Հունան Պողոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է որոշվել նախկինում ուժային կառույցում ծառայած անձին մարզպետ դարձնել: Մանրամասներն՝ [url=http://newspress.am/?p=88197&l=am%2Findz%20hin%20regimin%20carayacvorakoxnery%20strkamit%20mardik%20en%20es%20goxovrdin%20em%20carayum%20hunan%20poxosyan&fbclid=IwAR0kg17ksmPYaoLr_h_EqfHYzij_osjFOeP6x2bMyDiK4NuPnyvkODtzoi4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր