Ժոզե Մուրինյո. Չեմ պատրաստվում վերադառնալ «Ռեալ»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին.
«Ցանկանում եմ մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև պայմանագրիս ավարտը և դրանից հետո: Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին, ինչ-որ առանձին խաղացողների մասին` նույնպես: Չեմ ցանկանում խոսել նաև իսպանացի լրագրողների հետ, որոնք միայն մտածում են «Ռեալի» և Ռոնալդուի մասին:
Չեմ վերադառնա «Ռեալ», քանի որ երջանիկ եմ ՄՅՈւ-ում և ապագաս կապված է այս ակումբի հետ»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Armsport.am-ը:
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Լևանտեին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվելուց հետո ակտիվացել են այնխոսակցությունները, որ ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է պաշտոնանկ արվել: Իսպանացուն փոխարինողների թվում դիտարկվում է նաև Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը:


