211652_close_icon
views-count2275 դիտում article-date 16:36 22-10-2018

«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեսակցելու եկած քաղաքացուհու պայուսակի թաքստոցից արգելված իրեր են հայտնաբերել

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության ընթացքում դատապարտյալ Վ. Ս-ին երկարատև տեսակցության այցելած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 3 բջջային հեռախոս, երեք ականջակալ, 2 USB լար, 1 բաժանորդային քարտ, 30-ական Ադապտոլ և Տեբանտեն գրառմամբ դեղահաբեր: Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 0:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող աշխատակիցը տեղամասին հարակից ճանապարհին նկատել է կարմիր ավտոմեքենա: Մեքենան կայանել է տեղամասի սկզբնամասի հատվածում: Աշխատակիցը փորձել է մոտենալ ավտոմեքենային, սակայն վարորդը, տեսնելով մոտեցող աշխատակցին, արագ հեռացել է: Տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, որի արդյունքում՝ ժամը 01:20-ի սահմաններում, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ձևակերպման սենյակի հետնամասից հայտնաբերվել է փաթեթ, որի միջից՝ 3 ծխախոտատուփ: Ծխախոտատուփերի մեջ առկա են եղել 1,16 գրամ ընդհանուր քաշով, փայլաթիթեղով փաթեթավորված սպիտակ, բյուրեղանման, կոշտ զանգված, զիպ փականով թափանցիկ պոլիէթիլենից 10 տոպրակ՝ լցված մուգ շագանակագույն, թութունանման, բուսական, ընդհանուրը 11,03 գրամ քաշով զանգվածներով, «T 1» գրառմամբ ամբողջական, սպիտակ, կլոր 10 դեղահաբ, «NAPP» գրառմամբ գազարագույն, կլոր 4 դեղահաբ, 3,99 գրամ ընդհանուր քաշով, կանաչավուն, մանրացված, չորացված բուսական զանգված, զիպ փականով, թափանցիկ պոլիէթիլենից 5 տոպրակ՝ դարչնագույն, փոշենման, 2,91 գրամ ընդհանուր քաշով զանգված, զիպ փականով թափանցիկ պոլիէթիլենից 1 տոպրակ՝ լցված 26 հատ «PGN 300, Pfizer» գրառմամբ դեղապարկուճներով, և պոլիէթիլենից մեկ տոպրակ՝ լցված 8,70 գրամ ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման կոշտ զանգվածով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր