11497 դիտում
23:50 21-10-2018
ՀՀ ոստիկանությունը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պարզաբանում է տվել
Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
«ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող BMW մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։
Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։ Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։
Այս ընթացքում նրանց է մոտեցել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։
Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ։
Տեղեկացնենք, որ համաձայն «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող այլ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։
Ավելացնենք, որ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն», նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
4185 դիտում
11:36 15-05-2018
Պարզաբանում մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
24363 դիտում
16:32 26-07-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
11622 դիտում
22:44 29-10-2017
«Շիրակը» հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Այս բաժնից
48450 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը