4188 դիտում
11:36 15-05-2018
Պարզաբանում մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը։
Հայտնում ենք, որ հիշյալ դիմումին արդեն իսկ տրվել է պարզաբանում 12.05.2018 թ.՝ www. Police.am կայքում։ Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
24363 դիտում
16:32 26-07-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
11497 դիտում
23:50 21-10-2018
ՀՀ ոստիկանությունը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պարզաբանում է տվել
2493 դիտում
15:47 21-07-2016
Խորենացի փողոցում գիշերը տեղի ունեցած միջադեպի տուժածներից հիվանդանոցային բուժում է ստանում 34 հոգի. ՀՀ ԱՆ
Այս բաժնից
700 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
922 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
700 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու