42882 դիտում
16:15 21-10-2018
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերված 55-ամյա տղամարդու դիակի վրա, ըստ դատաբժշկի, կան մի քանի վնասվածքների հետքեր
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 26 շենքի բնակարններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Էդգար Աղասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր:
Փաստի առթիվ Է. Աղասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ և նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: