Շնորհավոր տոնդ, Երևան: Սիրում եմ քեզ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի տոնը։
«Շնորհավոր տոնդ, Երեւան: Սիրում եմ քեզ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ նշել է Փաշինյանը և տեղադրել տեսահոլովակ, որտեղ խորհրդարանի ներկայումս գործող կազմի ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի անդամները կատարում են «Երեբունի-Երևան» երգը։